«Կանգ առեք». Արցախում զոհվել է Լերա Կուդրյավցևայի ընկերը

Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան հետևորդներին հայտնել է ողբերգության մասին, որը նրան շոկի է ենթարկել։

«Լեռնային Ղարաբաղում զոհվել է իմ լավ ընկեր Արմեն Կնյազյանը։ Նա երկար ժամանակ ապրում էր Իսպանիայում ՝ կնոջ, երեխաների և մոր հետ: Գնացել էր Արցախ, ու ահա նա այլևս չկա։ Անհավանական լուսավոր, բարի Արմեն, դու առհավետ իմ հիշողություններում ես։ Աշխարհը խելագարվում է։ Կանգ առեք»,- Instagram-ում գրել է հաղորդավարուհին։