Մոսկվայում մեկնարկել է ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ-ի Հյուրընկալությունների տանը մեկնարկել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ ԼՂ հակամարտության շուրջ հանդիպումը: Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին տեղեկացնում է նաև ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ Կրեմլը հաղորդել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրել է Ռուսաստան՝  Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցությունների անցկացման նպատակով: Հինգշաբթի Պուտինը կոչ էր արել մարդասիրական դրդապատճառներով դադարեցնել Ղարաբաղում տեղի ունեցող մարտերը, որպեսզի հնարավոր լինի մահացածների և գերիների մարմինների փոխանակում իրականացնել: Այսօր էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Բաքուն և Երևանը հաստատել են իրենց մասնակցությունը Մոսկվայում կայանալիք խորհրդակցություններին․ նրա խոսքերով՝ այս հանդիպման համար «ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում»:

https://www.facebook.com/watch/?v=640626893280551