Եթե ալիևի ասածներն այդքան հիմք են, բա թող հարցնեն՝ եթե հանձնում էին հողերը, էդ ինչո՞ւ ինքը չվերցրեց

Հանրապետականը շատ պարզ ու հստակ հայտարարել է, որ պատերազմի պայմաններում սառեցնում է ներքաղաքական օրակարգը և իր ներուժով սատար է կանգնում մեր բանակին, Հայաստանին ու Արցախին։

Մինչդեռ, անտեսելով այս ամենը, այսօր ԱԺ միջանցքներում իշխանության ներկայացուցիչը հղումներ է անում ալիևին, թե նախկին իշխանությունը  հարմար բանակցող էր ու պատրաստ էր հողերը հանձնել։

Եթե ալիևի ասածներն այդքան հիմք են, բա թող հարցնեն՝ եթե հանձնում էին հողերը, էդ ինչո՞ւ ինքը չվերցրեց։ Ավելին, նույն ալիևն էր 2016-ի հոկտեմբերին ասում, որ բանակցությունների դռների հետևում իրեն ճնշում էին՝ ճանաչել Արցախի անկախությունը։

Եթե նախկինում հող էին հանձնում էդ ինչո՞ւ ալիևը 2016-ին պատերազմ սկսեց։

Այո, անկախ ամեն ինչից ցանկացած պատերազմի լուծում ավարտվում է բանակցություններով, իսկ արդյունավետ բանակցելու համար անհրաժեշտ են խելք և գիտելիքներ։

Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Հանրապետականը շատ պարզ ու հստակ հայտարարել է, որ պատերազմի պայմաններում սառեցնում է ներքաղաքական օրակարգը եւ իր ներուժով…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Пятница, 9 октября 2020 г.