Այսօր ունենք փխրուն համերաշխության մթնոլորտ, եկեք դա պահպանենք ու ոչ մի քայլ չանենք, որ դա խաթարվի (տեսանյութ)

Կառավարության նախաձեռնությամբ այսօր ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել։

Օրակարգում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծերն են:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն անդրադառնալով բերված օրենքների նախագծերին՝ նշեց. «Մենք առանց այն էլ ունենք փխրուն համերաշխության մթնոլորտ, որը ձևավորվել է, եկեք դա պահպանենք ու ոչ մի քայլ չանենք, որ դա խաթարվի որևէ կերպ: Եկեք նախագծեր չբերենք, որոնք կարող են կասկածներ առաջացնել, որովհետև կարծում եմ՝ մենք թաքցնելու ոչինչ չունենք հանրությունից: Ես կարծում եմ, որ այս նախագիծը ժամանակավրեպ է և չարժեր նույնիսկ բերել: Այս նախագծով մենք սխալ ուղերձներ կարող ենք հղել հանրությանը»:

Մանրամասները՝ տեսանյութում