Հայաստանի ասորական համայնքը հիմնադրամին է փոխանցել մոտ 6000 դոլար. Արսեն Միխայլով (տեսանյութ)

Կառավարության նախաձեռնությամբ այսօր ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել։

Օրակարգում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծերն են։

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Միխայլովը ելույթով հանդես եկավ Ազգային ժողովի ամբիոնից. «Հայաստանի ասորական համայնքը առաջին օրվանից, երբ ադրբեջանաթուրքական տեռորիստական դաշինքը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա եղել է հայ ժաղովրդի կողքին»: Պատգամավորը նշեց, որ ամբողջ աշխարհում ասորական համայնքը կանգնած է հայ ժողովրդի կողքին և հավելեց, որ ասորական համայնքը հայ ժողովրդին աջակցելու համար հիմնադրամին է փոխանցել մոտ 6000 դոլար:

Մանրամասները՝ տեսանյութում