Հայկակական ստորաբաժանումները քիչ առաջ ոչնչացրել են թշնամու չորս միավոր Դ-30 հաուբից անձնակազմով և զինամթերքով

Հարավային ուղղությամբ հրետանային գերճշգրիտ հարվածներով հակառակորդին պատճառվում է մարդկային ուժի մեծ կորուստներ։ Այս մասին գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Հայկակական ստորաբաժանումները քիչ առաջ ոչնչացրել են նաև թշնամու չորս միավոր Դ-30 հաուբից անձնակազմով և զինամթերքով՝ թույլ չտալով զբաղեցնել կրակային դիրքեր»,- գրել է նա։

Ավելի վաղ ՊՆ խոսնակը գրել էր, որ հարավային ուղղությամբ հակառակորդի երկու ԱԹՍ է խոցվել։

ՊԲ տեղեկացմամբ, այսօր վաղ առավոտից հյուսիսային և հարավային ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները: