ԵՏՀ պատվիրակությունն արդեն Երևանում է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը՝ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի նախագահությամբ, ժամանել է Երևան: Այս մասին տեղեկանում ենք ԵՏՀ ֆեյսբուքյան էջից:

Օրակարգում ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների աշխատանքային հանդիպումն է, որ տեղի է ունենալու հոկտեմբերի 9-ին, ինչպես նաև ՀՀ ղեկավարության հետ հանդիպումները: