Լիահույս եմ, որ դատարանն այսօր կկայացնի հայանպաստ և արդարացի որոշում, և Գագիկ Ծառուկյանը հնարավորություն կունենա լինել իր ժողովրդի կողքին

Այսօր՝ 07․10․2020թ․ ժամը 18։00 Վերաքննիչ դատարանը հրապարակելու է որոշումը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ։

Միևնույն ժամանակ արդեն երկրորդ շաբաթն է, ինչ հայ ժողովուրդը կենաց-մահու պայքար է մղում թուրք-ազերական ահաբեկիչների դեմ՝ միասնաբար պաշտպանելով իր հայրենիքը։ Մեր երկրի համար դժվարին այս իրավիճակում  առավել քան անհրաժեշտ է դրսևորել համախմբվածություն և միասնականություն:

Գաղտնիք չէ, որ Գագիկ Ծառուկյանը մշտապես եղել է պետության, բանակի, ժողովրդի կողքին՝ կիսել նրա հոգսերը։ Դեռևս Ապրիլյան պատերազմի ժամանակ ԲՀԿ նախագահը մեծ ավանդ ունեցավ թե հայոց բանակի և թե զինվորների ընտանիքներին օժանդակության գործում։

Այդ իսկ պատճառով պատահական չէ, որ Հայաստանի 13 կուսակցություն համատեղ դիմել էին Գլխավոր դատախազին՝ առաջարկելով Գագիկ Ծառուկյանին առաջադրված խափանման միջոցը վերանայել՝ հիմնավորելով․

«Պատերազմական իրավիճակից ելնելով, նկատի ունենալով Ծառուկյանի ավանդը ՀՀ պետականաշինության, բանակաշինության և բարեգործական ոլորտներում, ինչպես նաև ունեցած միջազգային մեծ կապերը` գտնում ենք, որ Ծառուկյանին կալանքում պահելը չի բխում Հայաստանի և Արցախի շահերից»։

Իսկապես որ գտնվելով ազատության մեջ՝ Գագիկ Ծառուկյանը վստահաբար իր ունեցած բոլոր միջոցներով կանգնելու է Արցախի կողքին, լինելու է զինվորի և հայոց բանակի կողքին: Դա է վկայում նաև այն հանգամանքը, որ այսօր նրան մտահոգում է ոչ թե իր վաղվա օրը, շինծու գործը, այլ այն, թե ինչ է կատարվում Արցախում, տղաներն ինչպես են, ինչ հաղթանակներ ենք գրանցել, և ինչպես ցանկացած հայորդի, հրճվում մեր հաջողություններից և սգում յուրաքանչյուր նահատակված զինվորի համար։

Չեմ ուզում խոսել քրեական գործի իրավական հիմքերի, քաղաքական պատվեր լինելու մասին, դրա ժամանակը չէ։

Այսօր յուրաքանչյուրս խոսում է և կոչ է անում լինել միասնական, մեկ բռունցք դարձած պահել մեր զինվորի թիկունքը, ահ ու սարսափ է ներշնչելով թշնամուն:

Լիահույս եմ, որ դատարանն այսօր կկայացնի հայանպաստ և  արդարացի որոշում, և Գագիկ Ծառուկյանը հնարավորություն կունենա ինչպես միշտ լինել իր ժողովրդի կողքին։

Աստված պահապան Հայաստանի և Արցախի Հանրապետություններին, Հային և մեր հզոր ու անպարտ Զինվորներին։

Ժաննա Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից

Այսօր՝ 07․10․2020թ․ ժամը 18։00 Վերաքննիչ դատարանը հրապարակելու է որոշումը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը…

Опубликовано Zhanna Tsarukyan Среда, 7 октября 2020 г.