Հերթական ցեղասպանության փորձը․․․ ինչպե՞ս կհանգուցալուծվի (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Իրավունքի սահման» իրավապաշտպան ընկերության տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը, որի հետ խոսեցինք Արցախյան պատերազմի մասին։

Քիչ առաջ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարեց, որ իրենք փաստեր ունեն՝ ադրբեջանում հայերի դեմ ահաբեկիչ գրոհայիննր են կռվում։ Սերգեյ Նարիշկինը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտությանը ահաբեկչական կազմակերպությունների անդամների մասնակցության առնչությամբ։ Ըստ նրա՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայությունում առկա տեղեկատվության համաձայն՝ հակամարտության գոտի են ակտիվորեն տեղափոխվում Մերձավոր Արևելքում պատերազմող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես՝ «Ջեբհաթ ան Նուսրա», «Ֆիրքաթ Ալ Համզան», «Սուլթան Մուրադ», ինչպես նաև ծայրահեղական քրդական խմբավորումների վարձկանները: Ի՞նչ քայլեր կարող են հաջորդել այս հայտարարությանը ՌԴ-ի կողմից՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը ստանձնել է տարածաշրջանն ահաբեկչությունից զերծ պահելու առաքելությունը։

Ինչո՞վ է տարբերվում այս պատերազմը արցախյան նախորդ պատերազմներից։ Թուրքիան անթաքույց ցեղասպանության ծրագիր է իրականացնում և հայտարարում, որ իր նպատակը հային բնաջնջելն է, բնաջնջման ծրագիրն ավարտին հասցնելը։ Եվ այս ամենը քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ, այն աշխարհի, որն ընդունել է Հայոց ցեղասպանությունը։ Գևորգ Հովհաննիսյանն ասաց, որ սրանով մարդու գերակա արժեքի մասին բարձրաձայնող երկրները ի ցույց դրեցին իրենց իրական արժեքները։

Հաղորդման հյուրն անդրադարձավ նաև ՀՀ վարչապետի ելույթին։

Մանրամասները՝ տեսանյութում