«Խաղաղության տորթ»՝ պատրաստված արցախցի փոքրիկների ձեռքերով

Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում արցախցի փոքրիկների ձեռքերով կպատրաստվի «Խաղաղության տորթ»։ ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, այսօր նախաձեռնության շրջանակում թանգարանը կհյուրընկալի իրենց բնակավայրերից հեռու գտնվող երեխաների, որոնք կպատրաստեն «Խաղաղության տորթ»՝ ի կոչ խաղաղության:

Թանգարանում երեխաների համար կկազմակերպվի նաև շրջայց, մուլտերի դիտում և այլ հետաքրքիր կրթական, ժամանցային ծրագրեր: