Արյան խմբաքանակ է անհրաժեշտ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից հայտնում են, որ արյան խմբաքանակ է անհրաժեշտ։

«Հարգելի հայրենակիցներ, կրկին ակնկալում ենք Ձեր աջակցությունը՝ արյան անհրաժեշտ խմբաքանակի ապահովման համար:

Արյան բանկն աշխատելու է այսօր և վաղը` առավոտյան ժամը 9:00-ից մինչև 15:00: Խնդրում ենք մոտենալ անձնագրով: Դոնորների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը ստորև: Խնդրում ենք տարածել գրառումը»,- նշված է հաղորդագրությունում։