Մարտունիում վիրավորվել է «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը

Մարտական գործողությունները լուսաբանելու ժամանակ Մարտունիում հարձակման է ենթարկվել նաև «Արմենիա» հեռուստաընկերության «ԺԱՄԸ»  լրատվականի նկարահանող խումբը: Վիրավորում է ստացել օպերատոր Արամ Գրիգորյանը: Այս մասին հայտնում է լրատվականի ֆեյսբուքյան էջը։
Վնասվածքը բարեբախտաբար թեթև է: Արամ Գրիգորյանը նաև մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Արցախում  հրետոկոծության են ենթարկվել Ֆրանսիական Le Monde պարբերականի և ռուսական “Дождь” հեռուստաալիքի լրագրողները, ֆրանսիացի երկու լրագրողներ վիրավորվել են: