Հայ զինվորները թշնամու ԱԹՍ-ներն արևածաղկի նման չրթում են (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարը ներկայացնում է վերջին իրադարձությունները արցախա-ադրբեջանական գոտու շփման գծում տեղի ունեցող մարտերի վերաբերյալ։ Ներկայացվեցին պաշտոնական լրահոսի տեղեկությունները, հակառակորդի կողմից Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի հրետակոծության մասին պաշտոնական հաստատումը։

Միջազգային անդրադարձի մասին, որտեղ կոչ էր արվում Հայաստանին և Ադրբեջանին առանց նախապայմանների վերսկսել ԼՂ շուրջ բանակցությունները։

Ինչպես նաև.

եզդիական համայնքի ներկայացուցիչների մասին, որոնք սատար են կանգնել արցախահայությանը և պատրաստակամություն հայտնել մեկնել ռազմաճակատ,

հայաստանյան և միջազգային ԶԼՄ ներկայացուցիչների վիրավորման փաստի և Ֆրանսիայի նախագահի մարդասիրական քայլի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում