Ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան վիրավորներ

Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում  գրել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ: Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով գրոհում է խաղաղ բնակչության դեմ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը:

Ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին»,- գրել է Պողոսյանը: