Միայն Նիկոլ Փաշինյանն անձամբ կարող է պարզել, թե իր գործոնը որքանով է խոչընդոտում խաղաղության հաստատմանը

Պատերազմը դադարեցնելու համար բանակցություններ են պետք։

Ադրբեջանցի դիվանագետները հայտարարում են, որ չեն կարող բանակցել Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ նա ունակ չէ պայմանավորվածությունները կատարել։

Կրեմլին մոտ կանգնած ռուսական մեդիան միարժեքորեն պնդում են, որ ռուսական միջնորդության հիմնական խոչընդոտը անձամբ Նիկոլ Փաշինյանն է։

Արևմտյան դիվանագետները լուռ են։

Միայն Նիկոլ Փաշինյանն անձամբ կարող է պարզել, թե իր գործոնը որքանով է խոչընդոտում խաղաղության հաստատմանը, և միայն նա անձամբ կարող է վերացնել  այդ խոչընդոտը, քանի որ այս հանգամանքներում բնական է, որ ոչ ընդդիմությունը, ոչ էլ ժողովուրդը չեն կարող դնել իշխանափոխության պահանջ։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Պատերազմը դադարեցնելու համար բանակցություններ են պետք։ Ադրբեջանցի դիվանագետները հայտարարում են, որ չեն կարող բանակցել…

Опубликовано Aghasi Yenokyan Вторник, 29 сентября 2020 г.