Թուրքիան չի կարող պայմաններ թելադրել

Անհասկանալիորեն ղարաբաղա-ադրբեջանական ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը մեկուսացել է բանակցային գործընթացից։ Ալիևի փոխարեն սկսել է բանակցել Թուրքիան՝ ի դեմս Էրդողանի և արտգործնախարար Չավուշօղլուի։ Վերջինս այսօր հայտարարեց, որ Հայաստանը պետք է զիջի «օկուպացված» տարածքները։ Լինելով բազմափորձ դիվանագետ՝ Չավուշօղլուն պետք է հստակ գիտակցի, որ Հայաստանը չի օկուպացրել որևէ տարածք։ Ընթացող ռազմական գործողությունների մասնակիցներն են Արցախի Հանրապետությունն ու Ադրբեջանը։ Արցախի ժողովուրդը 1992-94 թթ. պայքարում վաստակել է ինքնորոշման իրավունքը և այժմ դե ֆակտո կարգավիճակը պետք է լեգիտիմացվի։ Հորդորում եմ Թուրքիայի արտգործնախարարին՝ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններով չլարել ստեղծված վիճակը և չապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։

Հ.Գ. Սույն քայլով Թուրքիան փորձում է ցույց տալ իր ակտիվ ներգրավվածությունը բանակցային գործընթացին՝ նսեմացնելով Մինսկի խմբի համանախագահների դերը բանակցություններում։

Հ.Գ.Գ. Թուրքիան չէ այն պետությունը, որ թելադրի իրավիճակի հետագա ընթացքը։ Խնդրի կարգավորման միջնորդ շարունակում է մնալ Մինսկի խումբը՝ ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի։

Վերլուծաբան, «Հայրենիք» կուսակցության անդամ Լևոն Մնացականյան