Քաղաքացիական խաղաղ բնակչության շրջանում կա չորս զոհ, ընդ որում՝ վտանգված է երեխաների, կանանց, տարեց մարդկանց կյանքը. Արման Թաթոյան

Քաղաքացիական խաղաղ բնակչության շրջանում կա չորս զոհ, ընդ որում՝ վտանգված է երեխաների, կանանց, տարեց մարդկանց կյանքը։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսում ասաց  Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Մահացածների ու տասնյակ վիրավորների թվում ևս կան կանայք, երեխաներ ու տարեցներ։

Այս գործողությունները համակարգված են և ուղեկցվում են քաղաքացիական խաղաղ բնակչության համար կենսական նշանակություն ունեցող օբյեկտներին հարվածներ հասցնելու կամ դրանք պարալիզացնելու ուղղությամբ։ Խոսքը կենսական նշանակության ճանապարհների, կապի միջոցների մասին է։