Բաքվի բռնապետի քարոզչամեքենան փորձում է քարոզչական ներազդեցություն ունենալ՝ օգտվելով մեկ-երկու իրանցի հոգևորականների ելույթներից և ձգտելով խաթարել հայ-իրանական եղբայրական հարաբերությունները

Բաքվի բռնապետի քարոզչամեքենան փորձում է քարոզչական ներազդեցություն ունենալ՝ օգտվելով մեկ-երկու իրանցի հոգևորականների ելույթներից և ձգտելով  խաթարել հայ-իրանական եղբայրական հարաբերությունները։

Այս հոգևորականների հեռագնա նպատակը  պատերազմում պարտության հետևանքով Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման ներսում Բաքվի բռնապետի վարչակարգի տապալումն է և իսլամական հեղափոխության արտահանումը։

Իրանի չհայտարարվող փաստացի պաշտոնական դիրքորոշումն է, որ էրդողանական վարչակարգի օգնությամբ այս պատերազմին մասնակցում են մերձավորարևելյան ծայրահեղական ահաբեկիչներ, որոնք Սիրիայում և այլուր սպանել են իրանցի կամավորականներին և ուղղակի սպառնալիք են Իրանի հյուսիսի անվտանգությանը:

Ուստի չենք տրվում Բաքվի բռնապետի քարոզչական ազդեցության փորձին։

Մերձավոր Արևելքում  մեզ աջակցում են մեր իրանցի, իրաքցի, սիրիացի, լիբանանցի և այլ բարեկամներ։

Եվ մենք #ՀԱՂԹԵԼՈՒ_ԵՆՔ։

Վարդան Վոսկանյանի ֆեյսբուքյան էջից

Բաքվի բռնապետի քարոզչամեքենան փորձում է քարոզչական ներազդեցություն ունենալ՝ օգտվելով մեկ-երկու իրանցի հոգևորականների…

Опубликовано Vardan Voskanyan Понедельник, 28 сентября 2020 г.