ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի հետ

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 27-ին հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ:

«Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում դրության կտրուկ սրումը: Լավրովը լուրջ մտահոգություն է հայտնել շփման գծում լարվածության շարունակվող սրմամբ, ինչը հանգեցրել է մարդկային կորուստների, այդ թվում և խաղաղ բնակչության շրջանում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:

Նշվում է, որ ռուսական կողմն ընդգծել է շուտափույթ հրադադարի անհրաժեշտությունը: «Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին կշարունակի միջնորդական ջանքեր գործադրել՝ ուղղված իրավիճակի կարգավորմանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: