«Հայի Ուժ» համահայկական շարժման Սպիտակ Խաչի կամավորականների գումարտակը սկսում է կամավորների հավաք Ռուսաստանի Դաշնությունում

«Հայի Ուժ» համահայկական շարժումը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին կամավորագրվելու և մեկնելու Արցախ ագրեսոր Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած ագրեսիային դիմակայելու և հայրենիքը թշնամու հարձակումից պաշտպանելու համար: Հայտարարության մեջ նշվում է.

Սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հերթական անգամ ստորաբար հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին Պաշտպանության բանակը հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում է նրա ծրագրերը: Այս անգամ էլ հաղթանակը մերն է լինելու։ Ու դրա համար անհրաժեշտ է ինչպես յուրաքանչյուր անգամ, համատեղվել ու միասնական լինել։

Հրոսակի թիրախը մենք՝ բոլորս ենք, թե՛ սահմանին կանգնած զինվորը, թե՛ խաղաղ բնակչությունը։ Այժմ պահն է մեկ կողմ դնել բոլոր հարցերը, միավորվել, գործել, դիմակայել ու պայքարել միասնական ու մեկ բռունցքի պես։ Որովհետև մեր հայրենիք իպաշտպաններն էլ ավելի ուժեղ կլինեն, եթե մենք լինենք նրանց թիկունքին։ Ուստի, «Հայի Ուժ» համահայկական շարժման Սպիտակ Խաչի կամավորականների գումարտակը սկսում է կամավորների հավաք Ռուսաստանի Դաշնությունում։

Բոլոր այն հայերը, ովքեր գտնվում են հայրենիքից դուրս, բայց պատրաստ են և ուզում են գտնվել մարտական գծում, «Հայի Ուժ» համահայկական շարժման Սպիտակ Խաչի կամավորականների գումարտակի կողմից կհավաքգրվեն և կտեղափոխվեն Հայաստան։

Ժամանակը սուղ է, ժամանակն է գործելու և ոչ խոսելու։ Կամավորական շարժամանը միանալու համար խնդրում ենք զանգահարել +79160939209 հեռախոսահամարով, ինչպես նաև եք գրել [email protected] Էլեկտրոնային հասցեին, ֆեյսբուքյան էջին։

Հավաքագրված կամավորների տեղափոխումը իրականցվելու է «Հայի Ուժ» համահայկական շարժման Սպիտակ Խաչի կամավորականների գումարտակի կողմից։

Աստված մեզ հետ է․․․ Մենք հաղթելու ենք․․․