Կառավարությունը կքննարկի ռազմական դրություն և մասնակի զորահավաք հայտարարելու հարցը

Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի Անվտանգության խորհրդի նիստ, ապա կառավարությունը կքննարկի ռազմական դրություն և մասնակի զորահավաք հայտարարելու հարցը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Քիչ անց տեղի կունենա Անվտանգության խորհրդի նիստ, ապա կառավարությունը կքննարկի ռազմական դրություն եւ մասնակի զորահավաք հայտարարելու հարցը: Պատրաստ եղեք մեր սուրբ հայրենիքի պաշտպանությանը: Հպարտ, հաղթո՛ղ ժողովուրդ»,- նշել է վարչապետ Փաշինյանը: