Նորակոչիկները հանդիսավոր երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին

4-րդ զորամիավորման N զորամասում սեպտեմբերի 16-ին անցկացվել է պարտադիր ժամկետային զինծառայողների զինվորական երդման հանդիսավոր արարողություն, որին ներկա են եղել զորամասի հրամանատարական կազմը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացրել է ՊՆ մամուլի ծառայությունը:

Նորակոչիկ զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, կատարել հրամանատարների հրամաններն ու լինել Հայոց բանակի արժանի զինվոր: