Մենք բոլորս պետք է անենք հնարավոր ամեն բան քաղաքական բանավեճը քաղաքակրթության դաշտ վերադարձնելու համար

Մենք միշտ ասել ենք, որ քաղաքական ցանկացած բանավեճ պետք է ծավալվի բացառապես բարեվարքության ու քաղաքակրթության սկզբունքների շրջանակներում: Դա վերաբերում է քաղաքական դաշտի բոլոր ուժերին` այդ թվում նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Ցավում եմ, որ իմ գործընկեր Գևորգ Պետրոսյանի այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար տիկին Լիլիթ Մակունցի վերաբերյալ գրառումը տարատեսակ մեկնաբանությունների պատճառ է հանդիսացել, ինչի համար ներողություն եմ խնդրում: Մենք բոլորս պետք է անենք հնարավոր ամեն բան քաղաքական բանավեճը քաղաքակրթության դաշտ վերադարձնելու համար: Հուսով եմ՝ այս սկզբունքը կիրառվելու է բոլորի քաղաքական ուժերի կողմից` անկախ իշխանություն կամ ընդդիմություն լինելու հանգամանքից: Քաղաքական պայքարը` պայքար, բայց բարեկրթության սկզբունքները բոլորիս համար պետք է առաջնային լինեն:

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Մենք միշտ ասել ենք, որ քաղաքական ցանկացած բանավեճ պետք է ծավալվի բացառապես բարեվարքության ու քաղաքակրթության…

Опубликовано Arman Abovyan Четверг, 17 сентября 2020 г.