Վրաստանում սեպտեմբերի 16-ի տվյալներով՝ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 196 դեպք

Վրաստանում սեպտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 196 դեպք: Ապաքինված պացիենտները 31-ն են: Վարակման դեպքերի ընդհանուր քանակը 2758 է, ապաքինմանը` 1412:

Այս մասին տեղեկացրել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Վարակից երկրում մահացել է 19 մարդ:

Կարանտինային գոտում է գտնվում 6633 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 836 բուժառու: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան՝ բուժվելու նպատակով:

Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: