Նախօրեին կորոնավիրուսից մահացած բոլոր քաղաքացիներն ունեցել են քրոնիկական հիվանդություններ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 257 նոր դեպք, ապաքինվել է ևս

128 մարդ:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տվյալներով, արձանագրվել է մահվան 3 դեպք։ Բուժառուները եղել են 71 (տղամարդ), 73 (կին) և 65 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։