Սա ական է երկրի սահմանադրական կարգի տակ

Այսպիսով ՀՀ ԱԺ-ն ավարտեց սահմանադրական հեղաշրջումը՝ հակաիրավական «սահմանադրական փոփոխության» հիման վրա աշխատանքից ապօրինաբար ազատելով ՍԴ երեք դատավորի և նույն «փոփոխության» հիման վրա «ընտրելով» երեք նոր դատավորի: Սա ական է երկրի սահմանադրական կարգի տակ, որը մի օր պայթելու է՝ անկանխատեսելի հետևանքներով: Ունենք ՍԴ երեք նոր դատավոր, որոնք, համաձայնվելով առաջադրվել այդ պաշտոններում, ուղղակիորեն իրենց համաձայնությունն ու հավանությունն են տվել այդ հակաիրավական «սահմանադրական փոփոխությանը»: Այսինքն՝ երեք դատավոր, որոնք բացահայտորեն կողմ են տեղի ունեցած սահմանադրական հեղաշրջմանը: Թե ինչպես պետք է իրենք այս բարոյաիրավական բեռով կատարեն Սահմանադրության պաշտպանների դերը, խիստ կասկածելի է:

Հայաստանի պետությունը իջավ Հոնդուրասի ու Ջիբուտիի մակարդակի: Սպասեք նույնպիսի կամ ավելի վատ սոցիալական և քաղաքական կյանք:

ՍԴ անդամի թեկնածուներից ով քանի ձայն է ստացել. թեժ քննարկում է եղել

Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այսպիսով ՀՀ ԱԺ-ն ավարտեց սահմանադրական հեղաշրջումը՝ հակաիրավական <սահմանադրական փոփոխության> հիման վրա աշխատանքից…

Опубликовано Tigran Atanesyan Вторник, 15 сентября 2020 г.