Ազգային մարդիկ իշխանության թիրախում (տեսանյութ)

Ազգային արժեհամակարգի պահպանումը ուղղակիորեն առնչվում է պետության անվտանգության հետ։ Այն ժողովուրդները, որոնք ամուր կառչած են իրենց ազգային արժեհամակարգին՝ արտաքին մարտահրավերներին դիմակայելու մեծ ներուժ ունեն:

Վերջերս ստեղծվեց «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը, համակարգող խմբի անդամները հանդես եկան ազգային արժեքների պաշտպանությանը վերաբերող օրենքի նախագծով, հայտարարեցին՝ նախագծի շուրջ հանրային քննարկում կազմակերպելու և ստորագրահավաքի միջոցով իրավասու մարմիններին ներկայացնելու գործընթացի մեկնարկի մասին:

Նրանք շեշտեցին, որ նախաձեռնությունը քաղաքական նպատակներ չի հետապնդում, չկան, այսպես ասած՝ «սև»-եր ու «սպիտակ»-ներ, ինչի մասին շատ է սիրում խոսել իշխանությունը: Նախաձեռնությունը համակարգող խմբի անդամները շեշտեցին, որ նպատակն է օգնել գործող իշխանությանը հայ ազգի առաջ ծառացած վտանգները չեզոքացնելու համար: Սակայն իշխանությունը թիրախավորել է նախաձեռնությունը, փորձում է քաղաքականացնել այն, մղել նախկինների ու ներկաների դաշտ: Փորձում են ազգային արժեքների պաշտպանության հարցով զբաղվող մարդկանց վարկաբեկել, մարդիկ, որոնք հանրային հայտնի դեմքեր են և մեծ հարգանք վայելող մտավորականներ:

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդման հյուրը իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը համակարգող խմբի անդամ Գևորգ Դանիելյանն է:

Մանրամասները՝ տեսանյութում