Հայաստանում նախօրեին կորոնավիրուսով վարակվել է 150, ապաքինվել՝ 248 մարդ

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 920 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Սեպտեմբերի 15-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 283 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 2 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1203-ի:

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ բուժառուն եղել է 65 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկ օրում առողջացածների թիվը 248 է, ընդհանուր առողջացածներինը՝ 41941, փաստացի բուժվողներինը՝ 2975 (մեկ օրում նվազել է 100-ով): Մեկ օրում արվել է 2761 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 243704 թեստ: