Ի տարբերություն ոմանց, մենք պոպուլիստական հայտարարություններ չենք անում, թե Հայաստանի Հանրապետության երկինքը հուլիսին անպաշտպան է եղել

Նախօրեին հայտնի ռադիոկայանի եթերում էր ապրիլյան իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ղեկավարը, ով հերթական անգամ հնչեցրեց վիճահարույց և պետական շահ չսպասարկող գնահատականներ:

Մասնավորապես, հանձնաժողովի նախագահը համաձայնեց այն կեղծ թեզի հետ, թե իբր Ապրիլյան քառօրյայի ընթացքում Ստեփանակերտի օդում հայտնվել են հակառակորդի անօդաչու թռչող սարքեր: Սա ակնհայտ սուտ է, քանի որ ինչպես իրավացիորեն նախկինում նշվել է «դռոնները» ապրիլի 2-ից 5-ը Ստեփանակերտի երկինքը չեն հատել, այլ նկատվել են ավելի ուշ:

Հետևաբար բանախոսի պնդումը իրականության հետ աղերս չունի: Ավելին, եթե խոսենք երկնքի անպաշտպան լինելու վերաբերյալ, ապա փաստ է, որ 2020 թ. հուլիսին Տավուշում տեղի ունեցած սահմանային միջադեպի ժամանակ, որի ընթացքում իշխանությունները ջանք ու եռանդ չխնայեցին այն հավասարեցնել Շուշիի ազատագրմանը կամ Ստալինգրադի ճակատամարտին, իսկ մեր քաջարի զինվորների ու սպաների սխրանքը վերագրեցին մերօրյա «մարշալ Ռոկոսովսկուն»՝ նույն ինքը` Նիկոլ Փաշինյանին, թշնամու «դռոնները» ոչ միայն հատեցին հայոց երկինքը, այլև անարգել սավառնելով Բերդի տարածաշրջանի երկնքում՝ խոցեցին քաղաքացիական բնակավայրեր:

Բայց, ի տարբերություն ոմանց, մենք պոպուլիստական հայտարարություններ չենք անում, թե Հայաստանի Հանրապետության երկինքը հուլիսին անպաշտպան է եղել:

Սա է մեր և ձեր տարբերությունը:

Հ.Գ. Իշխանությունները գալիս և գնում են, հայրենիքը՝ հավերժ է:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Նախօրեին հայտնի ռադիոկայանի եթերում էր ապրիլյան իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ղեկավարը , ով…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Понедельник, 14 сентября 2020 г.