Չինաստանը վաճառելու փոխարեն նախընտրել է փակել TikTok-ը ԱՄՆ-ում

Չինաստանում որոշում է կայացվել, որ ավելի լավ կլինի փակել TikTok հավելվածի ԱՄՆ-ում, քան վաճառել այն ամերիկյան ընկերություններից մեկին: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Նրանց խոսքով՝ Պեկինը կարծում է, որ հավելվածի վաճառքը Վաշինգտոնում կընկալվի որպես Չինաստանի իշխանությունների թուլություն:

ByteDance-ը, որին պատկանում է TikTok– ը, իր հերթին հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունները չեն առաջարկել փակել հավելվածի հատվածները այլ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում: