Աշխարհազորի հնարավորություններն ու հեռանկարները (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Իրավունքի սահման» իրավապաշտպան կազմակերպության տնօրեն, «Պահեստազորի զինծառայողների միություն» ՀԿ նախագահ Գևորգ Հովհաննիսյանը, որի հետ խոսեցինք աշխարհազոր ձևավորելու գաղափարի և ՊՆ ներկայացրած օրենքի նախագծից, որով նախատեսվում է մինչև 100 հազար աշխարհազորայինով կառույց ձևավորել։

Ինչո՞վ է պայմանավորված աշխարհազորի անհրաժեշտությունը, և արդյո՞ք մենք ունենք այն կյանքի կոչելու բոլոր հնարավորությունները՝ սկսած աշխարհազորի ղեկավարումից մինչև զենքի պահեստարանները։

Արդյո՞ք աշխարհազորը չի հակադրվում «Երկրապահ» կամավորականների կառույցին, քանի որ մտահոգություններ կան, որ աշխարհազորի ստեղծման դեպքում այն ավելորդ կդառնա։

Ինչո՞վ է աշխարհազորը տարբերվում կանոնավոր բանակից։

Մանրամասները՝ տեսանյութում