Արժե՞ մեր մի հայրենակցի ընկերությունից ինչ-որ մի օր պատվաստանյութ գնելու համար վտանգի ենթարկել հարյուրհազարավոր այլ հայրենակիցների կյանքը

Ակնհայտ է արդեն, որ կորոնավիրուսային մղձավանջն աշխարհով մեկ չի ավարտվի մինչև համապատասխան պատվաստանյութի լայնածավալ կիրառումը։

Համաճարակի դեմ պայքարը մեր հայրենակիցների կյանքի, առողջության և բարեկեցության հաշվին տապալող կառավարությունը աշխարհում արտադրության համար նախատեսվող մի քանի տասնյակ հետազոտություններից նախընտրել է սպասել՝ հաշվի առնելով մեր հայրենակից, բարերար Նուբար Աֆեյանին պատկանող ընկերությունից մի գեղեցիկ օր արտադրվելիք պատվաստանյութը գնելու հեռանկարը։

Ռուսաստանը շաբաթներ առաջ հայտարարեց, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ոչ միայն մշակված է, այլև մասսայական վակցինացիայի համար սկսվել է արտադրվել։

Թեպետ վարակի տարածման տեմպերը հարաբերականորեն թուլացել են, սակայն մի կողմից երկրորդ ալիքի սպասելիքները, մյուս կողմից՝ անգամ այս պահին օրական 3-5 մահերը ստիպում են լրջորեն մտորել։

Տուրք չտալով պատվաստանյութի շուրջ համաշխարհային ֆինանսական շահերին և քաղաքական շահարկումներին՝ մի հարց ունեմ։

Ողջ հարգանքով մեր հայրենակից Նուբար Աֆեյանի հանդեպ, ով հայրենիքում իրականացված մի շարք կարևոր նախաձեռնությունների համահեղինակ է և մասնակից։

Ի՞նչ կարծիքի եք։ Արժե՞ մեր մի հայրենակցի ընկերությունից ինչ-որ մի օր պատվաստանյութ գնելու համար վտանգի ենթարկել հարյուր հազարավոր այլ հայրենակիցների կյանքը, եթե մեր ռազմավարական դաշնակիցը արդեն արտադրում է այն ու առաջարկում նաև այլ երկրներին։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Ակնհայտ է արդեն, որ կորոնավիրուսային մղձավանջն աշխարհով մեկ չի ավարտվի մինչեւ համապատասխան պատվաստանյութի լայնածավալ…

Опубликовано Armen Ashotyan Четверг, 10 сентября 2020 г.