Արարատ Միրզոյանն ԱԺ աշխատողների պարգևատրման մասին որոշում է ստորագրել

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել, տեղեկացրել է ԱԺ մամուլի ծառայությունը:

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով` կարգադրում եմ.

  1. Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողներին և աշխատակազմի մի շարք աշխատողների խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ ամսական պաշտոնյայի դրույքի 30 %-ի չափով` համաձայն հավելվածի:
  2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,-ասված է որոշման մեջ: