Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 87 դեպք

Վրաստանում վերջին  օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 87-ով: Այս մասին գրել է Aliq.ge-ն։

Սա համավարակի ողջ ընթացքում մեկ օրում գրանցված հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն է:

Ըստ երկրի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի տվյալների` վարակվածների ընդհանուր թիվը  1917  է:

Մեկ օրում դուրս է գրվել 20 պացիենտ, ապաքինվածների ընդհանուր թիվը 1354 է: Համավարակի ընթացքում մահացել է 19  վարակակիր: