Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը խաթարողների թիկունքում երևում են Սորոսի ականջները (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հաղորդաշարի հյուրը ՀՀ վաստակավոր լրագրող, Հանրային ռադիոյի եզդիերեն հաղորդման ավագ խմբագիր, Համահայկական գրողների միության եզդի գրողների մասնաճյուղի նախագահ Հասան Թամոյանն է։

Հայերս հանդուրժող ժողովուրդ ենք և մեր երկրում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչների նկատմամբ միշտ եղել է բարյացակամ վերաբերմունք։ Մեզանում երբևէ ազգամիջյան բախումներ չեն արձանագրվել, Հայաստանի որևէ իշխանության կողմից ազգային փոքրամասնությունների դեմ քաղաքականություն չի իրականացվել, մեր երկրում խտրականության խնդիր չկա ո՛չ պետական, ո՛չ էլ հասարակական մակարդակներում: Սակայն այսօր հայտնվել են, ինչպես ժողովուրդն է ասում, ջուր պղտորողներ ու փորձում են մեզանում ազգամիջյան լարումներ հրահրել:

Հարցազրույցը ամբողջությամբ դիտեք տեսանյութում։