Բեյրութի նավահանգստում ուժեղ հրդեհ է բռնկվել

Բեյրութի նավահանգստի տարածքում ուժեղ հրդեհ է բռնկվել, նավահանգստից երեք կիլոմետր հեռավորության վրա երևում է խիտ սև ծխի կույտ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Ի սկզբանե լիբանանյան լրատվամիջոցները հայտնում էին, որ հրդեհը սկսվել է Duty Free տարածքում գտնվող անգարներից մեկի տեղում: Լիբանանի Կարմիր խաչի գործադիր տնօրենն իր հերթին OTV- ին ասել է, որ թանձր սև ծուխը աղբն այրելու արդյունք է:

Դեպքի վայր են ժամանել հրշեջ ջոկատներն ու զինվորականները:

Ավելի ուշ լիբանանյան բանակը հայտնել է, որ հրդեհը բռնկվել է ազատ մաքսային գոտու տարածքում՝ շարժիչային յուղերի և անվադողերի պահեստում:

«Տեղում աշխատում են հրշեջները, նրանց օգնում են բանակի ուղղաթիռները», – ասված է հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցավ հզոր պայթյուն: Այդ ժամանակ հարյուրավոր տներ ավերվեցին կամ վնասվեցին, մի մասն ամբողջությամբ փլվեց, շատ թաղամասերում կոտրվեցին ապակիները: 190 մարդ զոհվեց, ավելի քան վեց հազարը վիրավորվեցին:

Իշխանությունների տվյալներով՝ պայթյունի պատճառ էր դարձել 2750 տոննա ամոնիումի նիտրատի պայթեցումը, որը մաքսային ծառայության աշխատակիցները առգրավել էին 2014 թ.։ Այս ամբողջ ժամանակ այն պահվում էր պահեստում:

Լիբանանի մայրաքաղաքը ճանաչվել է որպես աղետի գոտի, մինչև սեպտեմբերի 19-ը քաղաքում գործում է արտակարգ դրություն: