Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 57 նոր դեպք

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 57 նոր դեպք, ևս 9 մարդ առողջացել է:  Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1830 դեպք, վարակվածներից 1334-ն առողջացել է, 19-ը` մահացել: Ակտիվ դեպքերի քանակը 451 է:

5882 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 390-ը հսկողության տակ է հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում  28 029 608 է, մահացել է 908 050 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 215 երկրում: