Վրաստանում կորոնավիրուսի 34 նոր դեպք է հաստատվել

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 34 նոր դեպք: Այս մասին 1TV.ge-ի հաղորդմամբ՝ հայտնել է stopcov.ge կայքը։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1684 դեպք:

Ապաքինվել է 5 բուժառու, ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 1315։

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ:

Կարանտինի ռեժիմում է մնում 6020, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 299 մարդ: