ԱՀԿ ղեկավարը առաջարկել է մեթոդ, որը հնարավորություն կտա խուսափել վիրուսի պատճառով մեկուսացման կրկնակի ռեժիմ մտցնելուց

Երկրները կարող են խուսափել COVID-19- ի պատճառով ինքնամեկուսացման ռեժիմին վերադառնալուց, եթե անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն վարակի դեմ պայքարի համար: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը կազմակերպության յութուբյան էջում:

«Թիրախավորված և նպատակաուղղված միջոցների ճիշտ կիրառումը հնարավորություն կտա խուսափել ապագա ինքնամեկուսացումից»,- ասել է նա:

ԱՀԿ ղեկավարը նշել է, որ կարանտինը «ծանր հետևանքներ է առաջացրել շատ երկրներում», իսկ ոմանք սովորել են արագ արձագանքել «ցանկացած նոր օջախի»:

Ըստ Հեբրեյեսուսի՝ կազմակերպությունը ողջունում է «հասարակությունների, տնտեսությունների և սահմանների բացումը»: Միևնույն ժամանակ, երկրները պետք է հետևեն որոշ կանոնների՝ վարակի տարածումը կանխելու համար, օրինակ՝ զանգվածային միջոցառումներ չանցկացնել, ռիսկային խմբերից քաղաքացիների պաշտպանություն ապահովել, առողջապահության ոլորտին պահուստային միջոցներ հատկացնել: