Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացությունը 85%-ով նվազել է

ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացության դեպքերը 85% -ով նվազել են՝ ապրիլի հետ համեմատած: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Փենսիլվանիայում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ: Այն հեռարձակվել է տեղական լրատվական հեռարձակողների կողմից:

«Ապրիլից ի վեր շատերի կյանքը փրկող մեր բուժման մեթոդի շնորհիվ մահացության մակարդակը 85% -ով նվազել է: Մենք մահացության ամենացածր ցուցանիշներն ենք գրանցել աշխարհի խոշոր երկրի հետ համեմատած», – վստահեցրել է նախագահը:

«Վերջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ- ում COVID-19-ի պատճառով մահերն ու հոսպիտալացումները կտրուկ նվազել են»,- հավելել է Թրամփը, չնայած այն հանգամանքին, որ ըստ պաշտոնական տվյալների, ԱՄՆ-ում ամեն օր մոտ 1000 մարդ է մահանում նոր կորոնավիրուսային վարակի պատճառով:

Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 6,14 միլիոն դեպք, մահացել է 186 754 մարդ: