Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 196-ով, ապաքինվել է 224 քաղաքացի

Հայաստանում սեպտեմբերի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44 271-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 887 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Սեպտեմբերի 3-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 271 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1158-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 224 է, ընդհանուր առողջացածներինը՝ 38 855, փաստացի բուժվողներինը՝ 4258 (մեկ օրում նվազել է 33-ով): Մեկ օրում արվել է 1892 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 211281 թեստ: