Այս պայծառ օրով ուզում եմ բարձրաձայն պնդել, որ Հայաստանն Արցախ է և վերջ

Այսօր լրացավ Արցախի անկախության 29-րդ ամյակը։

Վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում Արցախի պետականության ընկալման հետևողական խեղումը ստիպում է ինձ երկրորդ հայկական պետության ծնունդյան օրը դիտարկել նրա գոյության վերարժևորման առիթ։

Այս պայծառ օրով ուզում եմ բարձրաձայն պնդել, որ Հայաստանն Արցախ է և վերջ։

Հայաստանն Արցախ է, որովհետև իր երրորդ հանրապետության արմատները հենց Արցախյան շարժման բռունցքների և թափված արյան մեջ են։

Հայաստանն Արցախ է, քանզի Արցախով վերագտավ իր ազգային արժանապատվությունը։

Հայաստանն Արցախ է, քանզի առանց նրա գոյություն ունենալ պարզապես չի կարող։

Նայեցի Ստեփանակերտից այսօրվա պաշտոնական քրոնիկոնը և ցավ ապրեցի։

Ներկա չէին Արցախի նախկին երեք նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը։

Ներկա չէր Հայաստանի վարչապետը (այդքան կարևոր պետական տոնը և դրսին ուժեղ ուղերձ հղելու առիթը թողած՝ գերադասել է տրվել արևին Սևանի կառավարական տան լողավազանի շրջակայքում)։

Ներկա չէր անգամ Հայաստանի գործող/անգործունյա նախագահը (երկարատև պարապությունից հետո գերադասել է հանգստի մեկնել արտերկիր)։

Ինչու՞ այդպես եղավ։ Չէ՞ որ Արցախը մշտապես միավորել է բոլորիս, բոլոր հայերիս՝ անկախ քաղաքական տարբերություններից կամ աշխարհագրական սփռվածությունից։ Հատկապես հայաստանցի քաղաքական գործիչները արցախյան մատույցներում տարիներ շարունակ լուռումունջ հանել են իրենց «կեղտոտ կոշիկները» և Արցախ մտել որպես սրբավայր։ Ավաղ, Հայաստանից կորոնավիրուսի ներթափանցումն այստեղ այդքան վտանգավոր և ավերիչ չէր, որքան քաղաքական երեսպաշտության երևանյան բացիլի անարգել տարածումը։

Արցախի ներկայիս ղեկավարությունը սթափ գործելու և իրավիճակի շտկման համար միջոցներ ձեռնարկելու պարտավորություն ունի, քանի դեռ շատ ուշ չէ։

Հ. Գ. Արցախի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, իմ հարազատներ, շնորհավորում եմ ձեզ։

Շնորհակալ եմ, որ դուք կաք։

Շնորհակալ եմ, որ ձեր շնորհիվ կանք նաև մենք։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Այսօր լրացավ Արցախի անկախության 29-րդ ամյակը։ Վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում Արցախի պետականության ընկալման…

Опубликовано Armen Ashotyan Среда, 2 сентября 2020 г.