«Իրավական Ուղի» ՀԿ-ն հայտարարություն է տարածել

Հունիսի 1-ին և հուլիսի 24-ին «Իրավական ուղին» հայտարարություններ էր տարածել՝ առանձին իրավիճակներում հարգելի պատճառներով դիմակ չկրելու հետևանքով տուգանված քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու վերաբերյալ։

Տեղեկացնում ենք, որ երկու հայտարարություններով մեզ է դիմել մոտ 120 քաղաքացի, որոնց տրամադրվել է անվճար իրավաբանական օգնություն (խորհրդատվություն, դիմում-բողոքների ու հայցադիմումների պատրաստում ու ներկայացում, դատական ներկայացուցչություն)։ Հաշվի առնելով դիմողների մեծ հոսքը՝ «Իրավական ուղին» այս իրավապաշտպան գործունությանը ներգրավել է իրավաբան-կամավորների՝ Գայանե Միրզոյանին և Մհեր Սահակյանին։

Սեպտեմբերի 1-ի դրությամբ ստացված դիմումներով «Իրավական ուղին» դատական ներկայացուցչությություն է իրականացնում 55 գործով։ Դիմումների ընդունումը շարունակվում է։

Մեզ կարող եք դիմել՝ (060) 601948 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին՝ ժամը 10։00-18։00) կամ [email protected] էլ.փոստով։

Մենք նաև կոչ է անում խստորեն պահպանել համավարակի հաղթահարմանն ուղղված բոլոր ողջամիտ պահանջներն ու սահմանափակումները։