Բոլթոնը պատմել է, որ Թրամփը Ուկրաինան համարում էր Ռուսաստանի մաս

Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը պատմել է, որ նախագահը Ուկրաինան համարում է Ռուսաստանի մաս: Այս մասին նա խոսել է ավստրիական Puls 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Քաղաքական գործիչը հիշողություններն է ներկայացրել, որ պետության ղեկավարին բազմիցս բացատրել է, թե ինչու Կորեական թերակղզին բաժանվեց Երկրորդ աշխարհամարտից հետո:

«Կարծում եմ, որ մասամբ նա նույն խնդրին էր առնչվում, երբ խոսքը վերաբերում էր Ուկրաինային: Նա համարում էր, որ սկզբունքորեն այն նույնպես Ռուսաստանի մաս է»,- ավելացրել է նա:

Բոլթոնը աշխատել է որպես Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական՝ 2018 թվականի ապրիլից 2019 թվականի սեպտեմբեր: Ինչպես նշել է նախագահը, պաշտոնաթողության պատճառը «կատեգորիկ անհամաձայնությունն» է նախկին օգնականի առաջարկների հետ: