Արտաքին պարտքն ավելացնելով՝ խլում ենք երկրի կայուն զարգացման հնարավորությունը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը, որի հետ խոսեցինք Covid 19-ի տնտեսական և սոցիալական հետևանքների մասին, երկրում գործազրկության և աղքատության ցուցանիշների ավելացման թեմաներով։

Հնարավո՞ր էր արդյոք կանխել բոլոր այն հետևանքները, որոնք դամոկլյան սրի պես կախվել են մեր պետության, ժողովրդի գլխին։ Թադևոս Ավետիսյանը ներկայացրեց, որ դեռևս արտակարգ դրության նախնական շրջանում ՀՅԴ-ը, ինչպես նաև այլ կուսակցություններ առաջարկների փաթեթներ էին ներկայացրել՝ համավարակի հետևանքները մեղմելու վերաբերյալ, սակայն իշխանությունները, կառավարությունը անտեսեցին դրանք՝ գնալով ոչ թե կանխարգելման, այլ հետևանքները վերացնելու հետևից, և արդյունքում անգամ այդ ծրագրերն անարդյունավետ կիրառվեցին։

Խոսեցինք նաև արտաքին պարտքի զգալի ավելացման մասին և վերցրած պարտքի արդյունավետության, ինչպես նաև ՀՆԱ-արտաքին պարտք անհամաչափ հարաբերակցության մասին։ Տնտեսագետը նշեց, որ ՀՆԱ-ի ցուցանիշները զգալիորեն անկում են ապրել, մինչդեռ արտաքին պարտքի ցուցանիշները աճել են, ինչը վտանգավոր շեմի կարող է հասցնել մեր երկիրը պարտքի վերադարձելիության առումով։

Մանրամասները՝ տեսանյութում