Մակրոնի կարծիքով Էրդողանն ապակայունացնում է Եվրոպան

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը նպատակամղված է Եվրամիության ապակայունացմանը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս կարծիքը հայտնել է օգոստոսի 20-ին Paris Match հանդեսի հրապարակած հարցազրույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ Էրդողանը «վարում է զավթողամոլական քաղաքականություն՝ հիմնված նացիոնալիզմի և իսլամիզմի խառնուրդին, որն անհամատեղելի է եվրոպական շահերի հետ և» Եվրոպայի «ապակայունացման գործոն է»: «Այս իրավիճակում Եվրոպան պետք է իրատեսորեն գնահատի կատարվողը և գործի իր շահերին համապատասխան»,- հավելել է Մակրոնը:

Մակրոնն օգոստոսի 12-ին Անկարային կոչ է արել դադարեցնել նավթի միակողմանի հետախուզումն Արևելյան Միջերկրականում:

Հաջորդ օրը Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այդ տարածաշրջան է ուղարկում երկու Rafale բազմանպատակային ինքնաթիռ և Lafayette ֆրեգատը: Դա հարուցել Է Թուրքիայի ղեկավարության կոպիտ արձագանքը: Այդ առանչությամբ Paris Match-ին տված հարցազրույցում Մակրոնը հատկապես ընդգծել է, որ «Ֆրանսիան միջերկրածովյան տերություն է»: Միևնույն ժամանակ նա հանդես է եկել այն խնդիրների լուծմանը ճկուն մոտեցան օգտին, որոնք ծագում են Թուրքիայի հետ հարաբերություններում: