Ֆրանսիացիները պարտադրված կլինեն դիմակներ կրել փակ աշխատավայրերում

Ֆրանսիայում սեպտեմբերի 1-ից դիմակներ կրելը պարտադիր կլինի բոլոր փակ աշխատավայրերում, որտեղ աշխատում է մեկից ավելի մարդ, հայտնում է BBC– ն:

Կառավարությունն այդ որոշումը կայացրել է արհմիությունների հետ խորհրդակցելուց հետո. ասել է երկրի Աշխատանքի նախարար Էլիզաբեթ Բորնը:

Իշխանությունները վախենում են կորոնավիրուսի վարակների նոր ալիքից: Վերջին շաբաթների ընթացքում նոր ախտորոշումների ամենօրյա թիվը հետևողականորեն գերազանցել է երկու հազարը: COVID-19 համավարակի սկզբից ի վեր երկրում վարակվել է 220 հազար մարդ: