Ես երբեք հողեր հանձնելու մասին պայմանավորվածություններ ձեռք չեմ բերել (տեսանյութ)

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանում հողեր հանձնելու մասին պայմանավորվածություններ է ձեռք բերել, ասաց, որ նման բովանդակության բոլոր լուրերը ստահոդ են, կեղծ և նեղ շրջանակների կողմից են շահարկվում․ «Դրանք կեղծ լուրեր են: Ես երբեք որևէ պայմանավորվածություն, որ կարող է վնասել մեր ժողովրդին կամ վտանգել մեր հայրենիքը, չեմ կարող ձեռք բերել։ Ամոթ է, իրոք ամոթ է այդպիսի լուրեր տարածողներին, ովքեր ելնելով քաղաքական նպատակներից կամ հակակրանք ունենալով իմ անձի հանդեպ՝ շահարկում են այդպիսի թեմաներ։ Կարծում եմ, որ դա նեղ շրջանակի կարծիք է, այդ լուրերը լայն տարածում չունեն։ Չի եղել նման բան և չի կարող լինել»։

Մանրամասները՝ տեսանյութում