Թրամփը մտադիր Պուտինին է հանդիպել ԱՄՆ ընտրություններից առաջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադրություն է հայտնել հանդիպում անցկացնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ ԱՄՆ նոյեմբերյան ընտրություններից առաջ: NBC News-ի աղբյուրները հայտնում են, որ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները տարբեր ժամանակներ և վայրեր են ուսումնասիրում, որպեսզի երկու նախագահները հանդիպեն: Դիտարկվում է նաև հաջորդ ամիս՝ Նյու Յորքում, գրում է «Կոմերսանտը»:

Ըստ աղբյուրի՝ գագաթնաժողովում երկու առաջնորդները կարող են հայտարարել առաջընթաց ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային զենքի վերահսկման նոր համաձայնագրի շուրջ: Քննարկվող տարբերակներից մեկն այն է, որ երկու երկրների նախագահները ստորագրել են նոր ռազմավարական հարձակողական սպառազինությունների երկարաձգման շուրջ բանակցություններում հետագա քայլերի պլանը, որի ժամկետները լրանում է հաջորդ տարի:

Նշված է, որ Դոնալդ Թրամփը գագաթնաժողովը դիտարկում է որպես  հնարավորություն, թե ինքը ի վիճակի է համաձայնության գալ: «Նա ցանկանում է, որ ցույց տա գործարքներ կնքելու իր ունակությունը», – ասել է աղբյուրը: