«Նորմանդական քառյակի» պետությունների ղեկավարների խորհրդականները կհանդիպեն

«Նորմանդական քառյակի» պետությունների ղեկավարների խորհրդականների հանդիպումը տեղի կունենա մինչև ամռան ավարտը: Այս մասին հաղորդել է «Ինտերֆաքսը»՝ տեղեկացված աղբյուրին հղումով:

«Երկխոսությունը նախատեսված է մինչև ամսվա վերջը», – ասել է գործակալության աղբյուրը՝ հավելելով, որ հանդիպման ձևաչափը դեռ որոշված ​​չէ:

Հիշեցնենք, որ «Նորմանդական քառյակում» ընդգրկված են Գերմանիան, Ռուսաստանը, Ուկրաինան և Ֆրանսիան: